Դեկտեմբերի 10-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել   «Թռիչքների անվտանգության ապահովման պետական ծրագրի հաստատման մասին» որոշմանը: Ներկայումս Հայաստանում քաղավիացիայի ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական նորմատիվներով:

Ի հավելումն նորմատիվային փաստաթղթերի, ծրագիրը մի շարք ռազմավարական խնդիրներ կլուծի. կապահովի    Միջազգային քաղավիացիայի կազմակերպության պահանջած իրավական հիմքը, որն ապահովում է քաղավիացիայի թռիչքները, կառավարման պետական կառույցների եւ քաղավիացիայի կազմակերպությունների աշխատանքի ներդաշնակեցումը թռիչքների ռիսկերի կառավարման ոլորտում:  Ծրագրով նաեւ նախատեսված է թռիչքների անվտանգության համակարգի հետեւողական բարելավում եւ դրա առավելագույն համապատասխանեցում ՄՔԱԿ-ի չափանիշներին: