Չինաստանի ազգային բանկը դեկտեմբերի 10-ին իջեցրել է ազգային արժույթի՝ յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ։ Սա վերջին 2 օրվա ընթացքում յուանի 2-րդ արժեզրկումն է։ Երկրի իշխանություններն իրենց որոշումը բացատրում են միջազգային հաշվարկների օպտիմալացման անհրաժեշտությամբ։

2015թ. Չինաստանն առաջին անգամ յուանը դեվալվացիայի էր ենթարկել օգոստոսի 11-ին։  Դրանից հետո 3 օրվա ընթացքում յուանը դոլարի նկատմամբ էժանացավ 4.6 տոկոսով, սակայն հետո նորից թանկացավ, եւ նոյեմբերի սկզբին Չինաստանում դոլարն արժեք 6.32 յուան, հայտնում է Lenta-ն։

Նոյեմբերի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը ներառել էր պահուստային արժույթների ցուցակում։ Պահուստային արժույթների ցուցակը համալրելու ԱՄՀ այն որոշումը վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ է կայացվում։