2016-ին Հայաստանը ցանկանում է միանալ ԵՏՄ բժշկական սարքերի եւ սարքավորումների ռեգիստրին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով, Հայաստանն, իհարկե, ունի ռեգիստր դեղամիջոցների համար, բայց չունի ռեգիստր սարքերի ու սարքավորումների համար:

ԵՏՄ-ում նման ռեգիստր արդեն սկսում է ստեղծվել Ռուսաստանում ու Բելառուսում: «Մենք նույնպես ուզում ենք միանալ դրան»,-հավելել է պաշտոնյան: