Մեծ Բրիտանիայի բանտերում կալանավորները կկարողանան օգտվել iPad պլանշետներից կրթական գործընթացի շրջանակներում ինքնուրույն պարապմունքներ անցկացնելու եւ հարազատների հետ ավելի հաճախ շփվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times-ը։
Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ այդ պրակտիկան թույլ կտա կրճատել իրավախախտումների ռեցիդիվը։ «Բանտարկյալները շատ ժամանակ են անցկացնում իրենց խցերում, որն անհրաժեշտ է օգտագործել առավել կառուցողական։
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գերատեսչությունում ուսումնասիրում են պլանշետների դրական ազդեցության հարցը։ «Եթե կալանավորը չունենա աշխատանքի տեղավորման համար որոշակի հմտություններ, ապա նա ամենայն հավանականությամբ հերթական հանցանքը կգործի»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։



























