Ֆինլանդիայի վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն, 1990-ականներից ի վեր առաջին անգամ նվազել է ֆինների քանակը, գրում է Yle-ն:
Նշվում է, որ նվազումը կազմել է 704 մարդ` 0,01 տոկոս: Ընդ որում օտարերկրացիների թիվն աճել է 7 տոկոսով:
2014-ին Ֆինլանդիայում մոտ 323 հազար օտարերկրացի էր ապրում, ընդհանուր բնակչության 6 տոկոսը: Նրանց կեսից ավելին եվրոպացիներ էին:
Օտարերկյա ծագում ունեցող են համարվում նրանք, ովքեր արտասահմանում են ծնվել, ինչպես նաեւ նրանք, ում ծնողներն են ծնվել Ֆինլանդիայից դուրս:



























