Սննդամթերքի եւ բուժարտադրանքի սանիտարական վերահսկողության ամերիկյան վարչությունը տեղեկացրել է XSTAT 30 սարքի մասին, որը կարող է կյանք փրկել հրազենային լուրջ վնասվածքի դեպքում, տեղեկացնում է տեսչության կայքը: ,
Սարքն իրենից ներարկիչ է ներկայացնում 92 սեղմված սպունգներով, որոնք ծածկված արյունահոսությունը կանգնեցնող միջոցով: Սպունգները կարող են մոտ 500 մլ արյուն հավաքել: Արդյունքում դրանք մեծանում են եւ դադարեցնում են արյունահոսությունը: Տեղեկացվում է, որ դրանք հեշտորեն հանվում են: Դրանցից յուրաքանչյուրի վրա ուլտրամանուշակագույն նիշ կա, որի շնորհիվ վերքի մեջ հեշտ է նկատել սպունգները:
2014-ին այդ միջոցն օգտագործվել է ռազմական նպատակներով, սակայն կրակոցների վերաբերյալ հաճախացած տեղեկություններից հետո որոշել են այն տարածել խաղաղ բնակչության շրջանում, գրում է Gazeta-ն:
«Եթե միջոցը մշակվում է ռազմական կարիքներ համար, ենթադրվում է, որ օգտագործվելու է ամենածանր դեպքերում, երբ անհնար է անմիջապես մասնագիտական օգնություն տրամադրել: Հրաշալի է, որ տեխնոլոգիան կարող է ուժեղ արյունահոսությունը դադարեցնել անմիջապես դեպքի վայրում», — ասել է տեսչության ներկայացուցիչը:
Նշվում է, որ մարդկանց 30–40 տոկոսը մահանում է արյան կորստի հետեւանքով: Նրանց 56 տոկոսը մահանում է մինչեւ հիվանդանոց հասնելը: Տվյալ միջոցը գործում է մի քանի ժամ, ինչը տուժածին հնարավորություն կտա սպասել մասնագիտական օգնության:




























