Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել, Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Մասնավորապես Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան  ֆյուչերսների գները նվազել են 0.2 տոկոսով եւ կազմել 39.42 դոլար՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0.79 տոկոսով եւ կազմել 36.47 դոլար մեկ բարելի դիմաց։