Մեքսիկական պեսոն թարմացրել է դոլարի նկատմամբ իր պատմական նվազագույն ցուցանիշը։ Միջբանկային շուկայում սակարկությունների ավարտին մեկ դոլարն արժեր 17.19 պեսո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախորդ հակառեկորդը սահմանվել էր օգոստոսի 26-ին, երբ դոլարը Միջբանկային շուկայում արժեր 17.16 պեսո։ Փոխարժեքի անկման հիմնական գործոնը նավթի գների նվազումն է, դոլարի կայունացումը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բազային դրույթի բարձրացման ակնկալիքները։
Մեկ օրում պեսոն դոլարի նկատմամբ էժանացել է 13.35 սենտավոյով կամ 0.78 տոկոով։



























