ՌԴ Պրիմորիեի երկրամասի սաֆարի այգին կսկսի գումար վաստակել Ամուր վագրի եւ Տիմուր այծի պատկերներով հուշանվերների հաշվին։ «Վերջապես մենք հուշանվերներ ենք պատրաստել՝ բաժակներ, մագնիսներ, կախազարդեր։ Տեսականին առաջիկա շաբաթվա ընթացքում կընդլայնվի»,- ասված է կենդանաբանական այգու կայքում։
Հիմա այգու ղեկավարությունը զբաղված է այլ հարցով. ինչպես անել, որ Ամուրի եւ Տիմուրի պատկերներով արտադրանքը հասանելի լինի ՌԴ մյուս քաղաքների բնակիչների համար, փոխանցում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ Ամուր վագրը հրաժարվել էր ուտել Տիմուր այծին, եւ դրանից հետո կենդանիների միջեւ իսկական ընկերություն է սկսվել։



























