ՌԴ աշխատանքի նախարարությունը կառավարությունում ներկայացրել է ընկերությունների ցուցակը, որոնք նախկինի պես կարող են աշխատանքի ընդունել թուրք աշխատակիցների։ Այս մասին հայտնել է ՌԴ աշխատանքի առաջին փոխնախարար Ալեքսեյ Վովչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք երեկ կառավարությանը ներկայացրել ենք այդ ցուցակը»,- ասել է նա։
Ընդ որում, փոխնախարարը հրաժարվել է թվարկել ընկերությունների ցանկը՝ նշելով, որ այն դեռ վերջնական չէ եւ կարող է փոփոխվել։
Ավելի վաղ Աշխատանքի նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանում աշխատանքի հնարավորություն ունեցող թուրքական ընկերությունների ցուցակը փոքր է լինելու։



























