Բրազիլիայի գյուղատնտեսության, անասնաբուծության եւ մատակարարման նախարար Կատյա Աբրեուն ամանորյա հավաքույթի ժամանակ գինի է լցրել սենատոր Ժոզե Սերրեի վրա։ Նախարարի խոսքով ինքը դա արել է՝ ի պատասխան սենատորի անպարկեշտ արտահայտության, հայտնում են Բրազիլական լրատվամիջոցները։

Նախարարը նշել է, որ Սերրան մոտեցել է իրեն այլ քաղաքական գործիչների հետ զրուցելու ժամանակ եւ ասել հետեւյալը. «Կատյա՛, ասում են, դուք տղամարդկանց մոտ մեջ հաջողություններ ունեք»։ Դաշնային սենատի ղեկավար Ռենան Կալեյրուսը փորձել է հանդարտեցնել կրքերը՝ հիշեցնելով, որ նախարարն անցյալ տարի ամուսնացել է։ Սակայն վիճաբանությունը շարունակվել է, եւ արդյունքում Աբրեուն գինի է լցրել սենատորի վրա։ Սենատոր Սերրան նշել է, որ ինքն ընդամենը կատակել է։

Քաղաքական գործիչները հայտարարել են, որ միջադեպը կապ չունի իրենց միջեւ առկա քաղաքական տարաձայնությունների հետ։ Բանն այն է, որ Սերրան գործող նախագահ Դիլմա Ռուսեֆֆին իմպիչմենտ հայտնելու կողմնակից է, իսկ Աբրեուն ոչ միայն նրա կառավարության նախարար է, այլեւ Ռուսեֆի մտերիմ ընկերուհին։