Որքան ավելի շատ ամենաթողություն լինի Հայաստանում, այնքան ավելի լկտի կլինի Ադրբեջանը: Այդ մասին դեկտեմբերի 11-ին Հայատսանի խորհրդարանում լրագրողներին ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ներկայիս լարվածությունը:
«Ադրբեջանին թվում է, որ նրանց համար իրոք գալիս է այն ժամանակը, երբ Հայաստանում կսկսվի ընդդիմության հետապնդումը եւ վերջինիս բողոքը: Եվ որքան ավելի մեծ է ներկայիս իշխանությունների ամենաթողությունը, որքան ավելի է դրսեւորվում նրանց անպատժելիությունը, այնքան ավելի անպատկառորեն է գործում Ադրբեջանը», - ընդգծել է Զուրաբյանը:




























