ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում բժշկական ուղղաթիռի վթարից 4 մարդ է զոհվել, հայտնում է NBC news-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակի ներկայացուցիչներին։

Հաղորդվում է, որ ուղղաթիռը Ֆրեզնո քաղաքից ուղեւորվում էր Բեյքերսֆիլդի հոսպիտալ։ Այն բանից հետո, երբ ուղղաթիռը 30 րոպե կապի մեջ չի եղել, սկսվել են որոնման աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փրկարարներն ավելի ուշ հայտնաբերել էին կործանված ուղղաթիռի մնացորդները։ Ինչպես հայտնել է շրջանի շերիֆ Քերն Բիլ Սմալլվուդը, ողջ մնացածներ չկան։