Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ 500 մարդ է հավաքվել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։
Նախարարների կաբինետի դեմ բողոքող ցուցարարները Սահմանադրության հրապարակից եկել են խորհրդարանի շենքի մոտ։
Հաղորդվում է, որ Ռադայի մոտ խստացված հսկողություն է իրականացվում։
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադային ներկայացրած կառավարության տարեկան հաշվետվության ժամանակ հայտնել էր, որ արտաքին պարտքի ծավալը 74 մլրդ դոլարից պակասել է մինչեւ 66 մլրդ դոլար։




























