Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, ինչն էլ հենց լարվածություն է ստեղծում: Այս մասին դեկտեմբերի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը:

Նրա խոսքով, հակառակորդը հենց ռուսական զենքն է օգտագործում: «Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարելով, որ դա չի օգնի բանակցային գործըընթացին: Բայց մեզ արդեն պատերազմ են պարտադրել, էլ ինչի՞ մասին ենք խոսում»,- ասել է Փոստանջյանը: