ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն սպանության կազմակերպման մեղադրանք է ներկայացվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին: 

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն Խոդորկովսկուն հարցաքննության է կանչել 1998-ին Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով: Խոդորկովսկու ներկայացուցիչները հայտնել են, որ վերջինս մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան: