Իշխանությունը պիտի արտասահմանյան վարկերի նպատակային օգտագործման հստակ երաշխիքներ ներկայացնի: Այդ մասին դեկտեմբերի  11-ին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  

Նրա խոսքով, իշխանություններին պետք է հնարավորություն տալ մինչեւ   2017 թիվն աշխատելու, ինչից հետո քաղաքական դասավորությունը հնարավոր կլինի օրինականորեն փոփոխել խորհրդարանական ընտրությունների միջոցով:  Առայժմ, ինչպես կարծում են  ԲՀԿ-ում, իրավիճակը չապակայունացնելու համար անհրաժեշտ է իշխանությանը վստահության որոշակի վարկ տալ, բայց ոչ անսահմանափակ:  «Եկող շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստին, ի թիս այլ բաների,  4 վարկային համաձայնագիր է քննարկվելու: Եթե իշխանությունը հստակ երաշխիքներ չներկայացնի, որ այդ վարկերը չեն թալանի, մենք միանշանակորեն դեմ կքննարկենք», - նշել է Մելքումյանը: