ՀՀ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը տարեց մարդ է։ Այսպես է պատասխանել «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում իր նկատմամբ խոսնակի վերաբերմունքին։

Նշենք, որ Փոստանջյանի ելույթների ժամանակ Սահակյանը հաճախ է անջատում նրա խոսափողը, ընդհատում նրան կամ մեկնաբանում նրա արտահայտությունները՝ իր արարքը հիմնավորելով նրանով, որ պատգամավորը շեղվում է քննարկման բուն թեմայից, իսկ նման դեպքում Կանոնակարգը թույլ է տալիս ընդհատել ելույթը։

«Ես չեմ ուզում որեւէ կերպ բնութագրել Գալուստ Սահակյանին, քանի որ նա տարիքով մարդ է, եւ ես հարգում եմ նրա տարիքը։ Ամեն դեպքում ես նրան ընդունում եմ որպես տարեց մարդու»,- ասել է Փոստանջյանը։