Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում պայթյունի հետեւանքով տուժած 50-ամյա Տիգրան Սարգսյանի վիճակը կայուն է, նրան Վեդու բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւան:

Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը 1-ին եւ 2-րդ աստիճանների ջերմային այրվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում: Այրվել է նրա մարմնի մոտ 30 տոկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լուսառատ գյուղում՝ Շիրվանզադե փողոցի 50-ամյա Տ. Ս.-ին պատկանող թիվ 35 տանը առանց հրդեհի բռնկման պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տանը կից շինությունը (սառնարանային տնտեսություն 24 քմ) և ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են, մեկ մարդ տուժել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Տիգրան  Սարգսյանին տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել էին  Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր: