Հանրաքվեից հետո Հայաստանի արմատական ընդդիմության բողոքները փորձ են` բոլորի առաջ փրկելու իրենց համբավը: Այդ մասին դեկտեմբերի 11-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, այդ պատճառով է, որ ընդդիմախոսներն այժմ ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան եւ որտեղ հնարավոր է: «Նրանք բոլորին անհնազանդության էին կոչում, ապստամբության: Ասում էին, որ փոփոխությունները խայտառակ կերպով տապալվելու են: Դրանից հետո պետք է, չէ՞, ինչ-որ բան անել դեմքը պահպանելու համար: Հակառակ դեպքում ստիպված կլինեն անհետանալ քաղաքական դաշտից», - ասել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է 825 հազար մարդ, դեմ` 421 հազար: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտնել է, որ մտադիր է Սահմանադրական դատարանում բողոքարկել հանրաքվեի արդյունքները:




























