Հայաստանի իշխանություններին պետք է սուր ու կառուցողական ընդդիմություն: Այս մասին Հայաստանի խորհրդարանում դեկտեմբերի 11-ին հայտնել է իշխող «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատասխանելով այն հարցին, արդյոք իրենց պետք են հարմար ու զգուշավոր ընդդիմախոսներ, որոնք սուր հարցադրումներ չեն անում ու շրջանցում են ցավագին թեմաները, թե նրանք կկարողանան դիմանալ նաեւ Զարուհի Փոստանջանի կամ Նիկոլ Փաշինյանի նման անվախ ընդդիմադիրներին՝ Բաղդասարյանը պատասխանել է «Ոսկյա միջինն է պետք: Պետք է ընդդիմություն, որը նկատում է իշխանության սխալներն ու սուր հարցադրումներ է անում, բայց որը վատի հետ միասին նաեւ լավն է նկատում, ընդդիմություն, որի նպատակը մեր երկրի զարգացումն է»:




























