Մեքսիկան հույս ունի, որ ԵՏՄ-ի հետ համագործակցության մասին հուշագիրը կստորագրվի 2016թ. Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Մեքսիկայի դեսպան Ռուբեն Բելտրանը։

«Այդ թեման հիմա քննարկում են Մեքսիկայի կառավարությունում։ Դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին, սակայն դա պետք է տեղի ունենա մոտ ապագայում։ Հուսանք, որ եկող տարի»,- ասել է Բելտրանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեսպանը նշել է, որ Մեխիկոյի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսության զարգացմանը կարեւոր խթան է տվել ԵՏՀ ինտեգրման եւ  մակրոէկենոմիկայի հիմնական ուղղություններով նախարար Տատյանա Վալովայի այցը Մեքսիկա։