Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին Apple կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսին պատկերել է սիրիացի միգրանտի կերպարով: Նոր գրաֆիտին հայտնվել է ֆրանսիական Կալեի փախստականների ճամբարի պատին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Independent-ին:
«Մեզ հաճախ համոզում են, որ միգրացիան վնաս է հասցնում ընդունող երկրին, բայց Սթիվ Ջոբսը սիրիացի միգրանտների որդի էր: Apple-ն աշխարհում ամենամեծ եկամուտ ունեցող ընկերությունն է, ամեն տարի այն 7 մլրդ դոլարի հարկ է վճարում: Եվ սա շնորհիվ այն բանի, որ երկիրն ընդունեց Հոմսից երիտասարդ սիրիացու»,- հայտարարել է Բենքսին:
Կալեի արվարձանում տեղակայված Ջունգլի անվանումով փախստականների ճամբարում շուրջ 7 հազար մարդ է բնակվում: 2015 թվականի հոկտեմբերին Բենքսին շինանյութ է տրամադրել իր Dismaland ցուցահանդեսից ֆրանսիական ճամբարին եւ Ֆրանսիա գործավորների ուղարկել, որոնք օգնել են Մերձավոր Արեւելքից փախստականների համար բնակավայր կաառուցել:





























