Կուբան ու ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել ուղիղ փոստային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր ավելի քան 50 տարի առաջ:

Երկու երկրների միջեւ փոստային փոխանցումների պիլոտային նախագիծը պետք է մեկնարկի առաջիկա ժամանակներս, հաղորդում «Ինտերֆաքսը»:

Տասնամյակներ շարունակ Կուբայից ԱՄՆ եւ հակառակ ուղղությամբ բեռները տեղափոխվել են երրորդ երկրների՝ Մեքսիկայի կամ Կանադայի միջոցով:

Փոստային հաղորդակցությունը վերականգնելու որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին պատմական հայտարարությունից մի քանի օր առաջ, որով հանդես էին եկել Ռաուլ Կաստրոն եւ Բարաք Օբաման: