ԱՄՆ ռազմածովային ուժերի առափնյա անվտանգության ծառայության Milwaukee նավը շարքից դուրս է եկել բաց ծովում: Միջադեպը տեղի է ունեցել Վիջինիա նահանգի ափից 40 մղոն (64 կմ) հեռավորության վրա, հաղորդում է Navy Times-ը:

Տեխնիկական անսարքությունն ի հայտ է եկել Կանադայի Հալիֆաքսից Մեյփորթ (Ֆլորիդայի նահանգ) ուղեւորվելիս: Տեղի ունեցածը հետաքննում են նավի անձնակազմն ու տեխնիկական խորհրդատուները:

Նախնական տեղեկություններով պատճառը յուղի ֆիլտրում մետաղական աղբի ներթափանցումն է եղել, հաղորդում է РБК-ն: