Նյու Յորքում անհայտ անձինք ոսկերիչ Ջոնաթան Բիրնբախի չհրկիզվող պահարանից մի քանի մլն դոլարի թանկարժեք քարեր են գողացել:

Բիրնբախը ոստիկանությանը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ի ցերեկը ինքը հայտնաբերել է, որ իր գրասենյակի չհրկիզվող պահարանից ադամանդներ են կորել: կորուստը նա գնահատել է 5-10 մլն դոլար, գրում է New York Daily News-ը:

Նա հավելել է, որ ադամանդները պահել է երեք հին փայտյա արկղերում, որը նոյեմբերի 24-ին դրել է չհրկիզվող պահարանում:

Ոսկերիչը միանգամից չի նկատել կորուստը, քանի որ հաճախ չի գործ ունեցել ադամանդների հետ:

Բիրնբախը նաեւ պարզաբանել է, որ աշխատանքային ժամերին պահարանը բաց է պահում, որպեսզի արագ այնտեղից թանկարժեք քարեր հանի կամ դնի: