Գրեթե երկու շաբաթ տեւած լարված բանակցությունների արդյունքում Փարիզում կլիմային նվիրված վեհաժողովին մասնակցող 190 երկրի ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնեցնել ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ ամփոփիչ փաստաթղթի տեքստը:
Եզրափակիչ նիստն ավարտվել է դեկտեմբերի 12-ի գիշերը, վեհաժողովի նախատեսված ավարտից 16 ժամ ուշ: Մինչ այդ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգել է ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին` համաձայնության ձեռք բերումն արագացնելու համար:
Այժմ համաձայնեցված տեքստը կթարգմանվի ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզվով, ինչից հետո շաբաթ` Գրինվիչի ժամանակով 10:30-ին (Երեւանով` 14:30-ին) կներկայացնեն մասնակից երկրների նախարարներին:
Համաձայնեցված փաստաթղթի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, հայտնում է РБК-ն:
Կլիմային նվիրված գագաթնաժողովը բացվել էր նոյեմբերի 30-ին: Դրա նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ պատմության մեջ առաջին գլոբալ համաձայնագրի կնքումն էր, որի իրականացումը պարտադիր կլինի:




























