ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Լիբանան այցելություններից՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները այդ երկրում ապրող կամ աշխատող ԱՄՆ քաղաքացիներին գնահատել Լիբանանում գտնվելու ռիսկերը:

Նշվում է, որ հարեւան Սիրիայում կարող են տեղի ունենալ բռնության անսպասելի բռնկումներ, իսկ տեղի կառավարությունը չի կարող ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ Մուամար Քադաֆիի որդին՝ Կանիբալ Քադաֆին պատմել էր, որ Լիբանանում իրեն առեւանգել էին զինված մարդիկ: Մեկ շաբաթ առաջ էլ մահապարտ ահաբեկիչը Լիբանանի հյուսիսում պայթեցրել էր իր տունը, մահացել էր երեք մարդ: