Սաուդյան Արաբիայում տեղական ընտրություններ են ընթանում, որոնց առաջին անգամ կանայք են մասնակցում:
BBC-ի փոխանցմամբ, կանայք ընտրություններին մասնակցում են ինչպես ընտրողների, այնպես էլ թեկնածուների կարգավիճակում: Ընդհանուր առմամբ թեկնածու է գրանցվել 978 կին, տղամարդ թեկնածուների թիվը ավելի քան 5 հազար է, հաղորդում է Gazeta-ն:
Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանայք մինչ օրս զրկված էին ընտրություններին մասնակցելու իրավունքից: Նախորդ տեղական ընտրությունները տեղի են ունեցել 2005 եւ 2011 թվականներին:
Նկատենք, որ կանայք եւ տղամարդիկ առանձին են քվեարկելու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























