Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներից միայն ինքն ունի միջազգային ահաբեկչական կառույցի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոնկրետ պլան: Այս մասին ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտնել է Օքլահոմա նահանգում իր ելույթի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:

«Այլ թեկնածուները կարող են միայն քննարկել, իսկ ես եղել են Ստիտակ Տան իրավիճակային սենյակում: Ես գիտեմ՝ ինչ է անհրաժեշտ ձեռնարկել ԱՄՆ անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Քլինթոնը:

Միաժամանակ, նա հստակեցրել է, որ իր՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի ցամաքային գործողությունների, քանի որ «դա անմիտ է, իսկ ահաբեկիչները հենց դրան էլ սպասում են», հաղորդում է Lenta-ն:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, Քլինթոնը հայտարարել էր ԻՊ-ի դեմ օդային գործողությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: