ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ՝ դեկտեմբերի 11-ի գիշերը, այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանին։ Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջի պատին։
«Երեկ կեսգիշերին մոտ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի Հայկ Կյուրեղյանին, ով արդեն 24 օր հացադուլի մեջ է: Հայկը ֆիզիկապես հյուծված էր, հոգեպես ամուր: Պետք է ամեն ինչ անել, որ նա օր առաջ դադարեցնի հացադուլը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նոյեմբերի 17-ից հացադուլ է հայտարարել։
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք է ներկայացրել:




























