Մեծ Բրիտանիան կարող է «Իսլամական պետության» դեմ պայքար սկսել Լիբիայում, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները: Ըստ թերթի, նախարարները «գնում են այն ուղղությամբ», որ եվրոպական այլ դաշնակիցների հետ զինվորական օգնություն ուղարկել Լիբիա:
Նշվում է, որ նախքան հարվածներ հասցնելը, Լոնդոնը պետք է այդ երկրի ճանաչված իշխանություններից համապատասխան հարցում ստանա, որն այս պահին Լիբիան չունի, հաղորդում է Lenta-ն:
Դեկտեմբերի 6-ին երկրում իշխանության հավակնող կառույցները՝ Համընդհանուր ազգային կոնգրեսը (Տրիպոլիում) եւ միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարությունը (Թոբրուքում) պայմանավորվել են հակամարտության կարգավորման ընդհանուրս սկզբունքների շուրջ:
Այս պահին Լիբիայում է գտնվում ԻՊ-ի ավելի քան երկու հազար գրոհային:




























