ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացնում է ամերիկացիներին ՍԻրիայի օդային տարածքով թռիչքների վտանգավորության մասին: Այս մասին ասված է պետքարտուղարության տարածած հայտարարությունում:

«Մենք վճռականորեն խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, որոնք ծրագրում են արտասահմանյան ուղեւորությունների մեկնել, ուշադրություն դարձնել օդանավի երթուղուն՝ խուսափելու համար Սիրիայի տարածքով անցնելու հեռանկլարից»,-ասված է հայտարարությունում:

Պետքարտուղարությունը նաեւ հայտնում է, որ Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին արգելվել է օգտվել ավիաչքերթներից, որոնք անցնում են Սիրիայի տարածքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: