Անհայտ անձինք ԱՄՆ Փիթսբուրգ քաղաքի փողոցներից մեկում կրակ են բացել, որի հետեւանքով վիրավորվել է 4 մարդ: Նրանցից մեկը 16-ամյա դեռահաս է, մյուսը՝ 11-ամյա երեխային:

Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախնական տեղեկություններով, չարագործները մեքենայով փախուստի են դիմել: Ոստիկանությունը քննություն է սկսել, հաղորդում է «Ռոսիսյսկայա գազետան»: