Չինաստանի կենտրոնական մասի Չունցին քաղաքի մոտակայքում գտնվող մեկուսի կարստային քարանձավում հսկայական սալամանդր է հայտնաբերվել: 

Երկկենցաղի երկարությունը 1,4 մետրի է հասնում, իսկ զանգվածը` 51,7 կգ-ի: Անհետացման եզրին գտնվող կենդանու տարիքը գնահատվում է երկու հարյուր տարի: 

Երկկենցաղին հանձնել են գիտնականներին` ուսումնասիրման համար, տեղեկացնում է   Lenta-ն` վկայակոչելով The Daily Mail-ին:

Չինաստանում այս երկկենցաղը պաշտպանվում է օրենքով: Վերջին  30 տարվա ընթացքում նրա թիվը խիստ կրճատվել է որսագողության հետեւանքով: 

Չինաստանում հսկայական սալամանդրը շքեղության տարր է համարվում, իսկ ժողովրդական բժշկության մեջ գնահատվում է որպես դեղամիջոցների աղբյուր: 

Չինական հսկայական սալամանդրը (Andrias davidianus) ժամանակակից ամենախոշոր երկկենցաղն է եւ գիտնականների խոսքով գոյություն ունի ավելի  170 միլիոն տարի: