Նախօրեին Կիեւում տեղի ունեցած ` «Ուկրաինայի հայերը. Պատմություն եւ արդիականություն» թեմայով կլոր սեղանը Ուկրաինայի հայերի միության աճող հեղինակության հերթական վկայությունն է դարձել: AnalitikaUA.net –ում իր մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն: 

«ՈՒՀՄ-ի աշխատանքի ուղղությունների վերաբերյալ վիճաբանության մեջ ներգրավված փորձագետների եւ հասարակական գործիչների շրջանակի ընդլայնումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի հայ համայնքը հետաքրքրված է մեր երկրում տեղի ունեցող հասարակա-քաղաքական գործընթացներում ավելի խորը մասնակցությամբ:

Դժվար ժամանակները, որ հիմա ապրում է Ուկրաինան,   հայ համայնքին մոբիլիզացնում են` ակտիվացնելու իր գործունեությունը: Երկու ժողովրդի անքակտելի պատմական անցյալի պրիզմայի միջով կառուցվում է Ուկրաինայի հայ համայնքի մշակութային, քաղաքական եւ տնտեսական ներուժի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության միջեւ ընդհանուր առմամբ փոխլրացնող համագործակցության նոր ձեւաչափ», — ասել է փորձագետը:

Դեկտեմբերի 10-ին Կիեւում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայեր. Պատմություն եւ արդիականություն» թեմայով կլոր սեղան հայտնի գործիչների մասնակցությամբ: