Հայաստանի գյուղերում հարկային տեղեկանքների ստացումը մոտակա քաղաքներից տեղափոխվել է գյուղեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏԿԱԻՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Նա հիշեցրել է, որ հողի հարկի վերաբերյալ տվյալների մասնական բազան կազմվել է հանրապետության բոլոր գյուղերում (866 գուղապետարաններից այն չկա մոտ 500-ում):
Որպեսզի այն գործի, պետք է համակարգիչ ու օպերատոր: Հիմա, Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության (GIZ) տեխնիկական աջակցության շրջանակներում համակարգիչներ կտեղադրվեն գյուղական համայնքների խոշորացման պիլոտային 14 խմբերի բոլոր բնակավայրերում, հայտնել է Գիլոյանը:
«ներկայումս Թումանյանի շուրջը գտնվող գյուղերի բնակիչները տեղեկանքի համար մեկնում են Ալավերդի, իսկ Տաթեւի գյուղերից՝ միայն Շինուհայր: Մնացած գյուղերի բնակիչները մեկնում են Գորիս: Իսկ հիմա հողի հարկի ու գույքահարկի տեղեկանքները կտրվեն տեղում: Օրինակ հարկերի գծով ապառքներ չունենալու մասին տեղեկանքը պետք է մեքենա գնելու եւ վաճառելու ժամանակ»,-պարզաբանել է Գիլոյանը:




























