Թուրքիայի Այնթափ քաղաքում փողոցով անցնող 2 քույրերի վրա անցնող մի մեքենայից կրակահերթեր են արձակվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Այնթափի Քոլեժթեփե թաղամասում անցնող ավտոմեքենայից արձակված կրակոցների հետեւանքով տեղում մահացել են 41 եւ 42-ամյա քույրեր։
Ավելի ուշ պարզվել է, որ սպանությունն իրականացրել են քույրերի 2 ավագ եղբայրները։ Նշվում է, որ սպանությունտ տեղի է ունեցել ժառանգությունը կիսելու հետ կապված վեճի հետեւանքով։





























