Ռուսաստանի Վորոնեժի երկրամասի նյարդահոգեբուժական ինտերնատում հրդեհը խլել է 23 մարդու կյանք։ Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով, Նովոխեպերսկի շրջանի Ալֆերովկա գյուղում հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան։
Զոհերից 21-ի դիերը գտել են հրդեհի վայրում, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Յոթ անձինք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։


























