Մեխիկո սիթիում դատավորը 3 տղամարդու 520 տարվա ազատազրկման է դատապարտել՝ 2 տարի առաջ 13 երիտասարդ տղաների եւ աղջիկների առեւանգման եւ սպանության գործում ունեցած մասնակցության համար։ 16-34 տարեկան 7 երիտասարդի եւ 5 աղջկա առեւանգել էին Պասեո դե լա Ռեֆորմա փողոցի Heaven բարից։
Նրանց մարմինները հայտնաբերել էին ընդհանուր գերեզմանում այն բանից հետո, երբ նրանց հարազատները բողոքի ցույց էին կազմակերպել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Դատախազների պնդմամբ՝ իրենք դեռ հարցաքննում են այլ կասկածյալների։ 3 Հանցագործները պետք է վճարեն նաեւ 300 հազար դոլար տուգանք։
Քննության տեղեկություններով՝ այդ սպանությունները թմրավաճառներից մեկի սպանության վրեժն են եղել։



























