Բորնեո կղզու ինդոնեզիական հատվածում՝ Կապուաս գետի վրա, նավաբեկության հետեւանքով զոհվել է 4 մարդ, եւս 10-ը անհետ կորած են  համարվում։ Այս մասին հայտնել են Ինդոնեզիայի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն։

Նավը, որի վրա եղել է 53 մարդ, խորտակվել էր կիրակի՝ բախվելով գետի վրա լողացող գերանին։ 4 զոհերի՝ 3 կնոջ եւ մեկ նորածնի մարմինները գտել էին գետում։ Անհետ կորածների որոնումները որեւէ արդյունք չեն տվել։ Հաղորդվում է, որ նրանց թվում եղել են 3-5 տարեկան երեխաներ։

Մնացած ուղեւորներն ու անձնակազմի անդամները փրկվել են։