Ամերիկյան Լինգվուդ քաղաքի (Քալիֆորնիայի նահանգ) շերիֆի օգնականները կասկածյալի ուղղությամբ 30-ից ավելի գնդամ են արձակել: Իրենց արարքը ոստիկանները պարզաբանել են նրանով, որ 28-ամյա Նիկոլաս Ռոբերթսոնը զինված է եղել 45 մմ տրամաչափի ատրճանակով, եւ նրանք մտավախություն են ունեցել, որ տղամարդը կսկսի կրակել մարդկանց վրա:
Իրավապահներից մեկը կրակել է 17 անգամ, իսկ նրա գործընկերը՝ 16 անգամ, հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Սթիվ Կացը: Նա նշել է, որ կրակոցները տեղի են ունեցել մարդաշատ վայրում եւ ոստիկանները վախեցել են, որ շատ զոհեր կարող են լինել, հաղորդում է Americaru-ն:
Ռոբերթսոնը նաեւ ընդգծել է, որ կրակելուց առաջ ոստիկանները հրամայել են կասկածյալին ցած գցել զենքը, սակայն վերջինս չի ենթարկվել:



























