Հայաստանում ցանկանում են «դյութի ֆրի»-ի խանութներն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ոչ միայն օդանավակայաններում, այլեւ ցամաքային սահմաններին: Համապատասխան փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 14-ին ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Այսպիսով, ԱԱՀ-ից կազատվեն անմաքս առեւտրի խանութները ոչ միայն օդանավակայաններում, այլեւ ցամաքային սահմանային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում եւ Բագրատաշենում: