ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կազմել է 484.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.56 դրամ (աճել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 734.61 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.88 դրամ (նվազել է 0,08 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 216.71 դրամ, ոսկին՝
16,696.72 դրամ, պլատինը՝ 13,014.88 դրամ:
Դեկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 484.92282 դրամ:



























