Մասնավոր ներդրողը ցանկանում է 1 մլն եվրո ներդնել Հայաստանի սահմաններին գտնվող դյութի-ֆրիի ոլորտում: Այդ մասին դեկտեմբերի  14-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը` ներկայացնելով ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այդ հարկից ազատել անմաքս առեւտրի խանութները Հայաստանի ցամաքային սահմաններին   (այժմ այդ հարկից ազատված են միայն օդանավակայանների խանութները):

Նա հիշեցրել է, որ նախկինում ցամաքային սահմանին ընդամենը մեկ նման խանութ էր գործում` Մեղրիում, Իրանի հետ սահմանագծին: Խանութը փակվել է հենց այն պատճառով, որ ԱԱՀ-ն ապրանքներն անմրցունակ էր դարձնում, հավելել է փոխնախարարը: 

Երբ օրենքն ուժի մեջ մտնի, վերոհիշյալ ներդրողը պատրաստվում է վերականգնել աշխատանքը եւ մինչեւ   1 մլն եվրո ներդնել Վրաստանի հետ սահմանին նման խանութների բացման համար. հավելել է Մելքոնյանը։