Երուսաղեմ քաղաքի մուտքի մոտ անհայտ անձը ավտոբուսի կայարանում դիտավորյալ վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։ Միջադեպից տուժել է 8 մարդ։ Ինչպես հայտնում է իսրայելական Haaretz թերթը, ոստիկանությունը նրան «չեզոքացրել» է։

Նշենք, որ Իսրայելում անվտանգության շուրջ իրավիճակը հոկտեմբերի սկզբին լարվել էր։ Այս ընթացքում հարձակումից զոհվել է 19 իսրայելցի, ավելի քան 120-ը վիրավորվել են։ Երուսաղեմում, Իսրայելի այլ քաղաքներում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին արաբները մոտ 100 հարձակում են իրականացրել իսրայելցիների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։