Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացիների համար նոր ID քարտերի օգտագործումը իրական հեղափոխություն է որակել։ Այս մասին նա հայտնել է «Ուկրաինա» տպարան այցի ժամանակ, որի ընթացքում ծանոթացել է պլաստիկ քարտի տեսքով Ուկրաինայի քաղաքացու անձնագրի տպագրության ընթացքին, հայտնում է «112 Ուկրաինան»։

Քարտերը 2016թ. հունվարի 1-ից ուկրաինացիների համար փոխարինելու են ներքին օգտագործման անձնագրերը։ ID քարտեր կիրառելը Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ անվիզա ռեժիմ սահմանելու պայմաններից մեկն է։