Չարժե Հայաստանում գնաճով աճեցնել հարկերը: Այդ մասին դեկտեմբերի 14-ին Հայաստանի խորհրդարանում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նման վտանգից խուսափել հնարավոր է սոսկ արտասահմանյան վարկերը խելամիտ կառավարելու շնորհիվ, ոովհետեւ Հայաստանն առայժմ չունի ֆինանսական այլ աղբյուրներ. տնտեսությունում ներդրումները սահմանափակ են, իսկ հսկիչ դրոշմակնիքների միջոցով մանրածախ ապրանքաշրջանառության մեջ ստվերի դեմ պայքարը սահմանագծին է հասել: Մնում է կամ արտասահմանյան վարկեր ներգրավել կամ էլ արհեստականորեն բարձրացնել գնաճը, որպեսզի դրա շնորհիվ «փքվի» հարկերի հավաքումը: «Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն հետեւել, որպեսզի արտասահմանյան վարկերի նոր փաթեթը, որը մենք խորհրդարանում ուսումնասիրում ենք, առավելագույն արդյունավետությամբ օգտագործվի», - ասել է Մելքումյանը:



























