Մեքսիկայի ազգային անվտանգության հանձնաժողովն ամփոփել է մանկական պոռնոգրաֆիայի տարածմամբ զբաղվող հանցավոր ցանցի հետաքննության արդյունքները: 

Հետաքննության արդյունքում 60 մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ում, Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը  100 ստուգում է իրականացրել աշխարհի 12 երկրում:

Հանձնաժողովը հայտնել է, որ Մեքսիկայում 9-ից 15 տարեկան երեք աղջիկ է փրկվել: Մի աղջիկ եւս փրկվել է, բայց առայժմ պարզ չէ, թե որ երկրում: 

Իշխանությունները նաեւ առգրավել են համակարգիչները, որոնք օգտագործվում էին ցանցում անպարկեշտ տեսանյութեր տեղադրելու համար, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը: 

«Գործողություն առանց սահմաններին» ուղղված էր այն կառույցների ի հայտ բերմանը, որոնք զբաղվում են համացանցում երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիական նյութի տարածմամբ, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: 

Երկու ամիս առաջ Իսպանիայի ոստիկանությունը երեխաների պոռնոգրաֆիական պատկերների տարածողներին հայտնաբերելու նպատակով իրականացված ստուգումների ընթացքում ավելի քան   80 մարդ էր ձերբակալել: