Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը:
Դեսպանն ասել է, որ իրենք կողմերին միշտ կոչ են արել մի քայլ առաջ անել եւ թուլացնել լարվածությունը:
Ռ. Սեկուտան հույս է հայտնել, որ նախագահների այս ամիս նախատեսված հանդիպումը կնպաստի այդ ուղղությամբ իրավիճակի բարելավմանը:




























